Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com

Ի՞նչ է կոլոնոսկոպիան. nairimed.com

Պարզենք, թե ի՞նչ է կոլոնոսկոպիան, ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել և արդյո՞ք անհրաժեշտ ախտորոշիչ միջոցառում է։

Ի՞նչ միջամտություն է կոլոնոսկոպիան:

Կոլոնոսկոպիան (ֆիբրոկոլոնոսկոպիա, հաստ աղու էնդոսկոպիա) հաստ աղու և զստաղու վերջնային հատվածի լորձաթաղանթի և պատերի էնդոսկոպիկ հետազոտումն է։ Այն իրականացվում է հատուկ ճկուն գործիքի՝ էնդոսկոպի օգնությամբ, որը ծայրին ունի հալոգենային  կամ քսենոնային փոքրիկ լամպ՝ լուսավորման համար։ Վերջինիս սառը լույսը որևէ կերպ չի ազդում լորձաթաղանթի վրա։

Հետազոտման կարող է ուղեգրել.

  • վիրաբույժը,
  • կոլոպրոկտոլոգը,
  • էնդոսկոպիստը,
  • գաստրոէնտերոլոգը,
  • ուռուցքաբանը։


Նպատակը

Կոլոնոսկոպիան իրականացվում է հայտնաբերելու հաստ աղու ախտաբանությունը, պոլիպները, դիվերտիկուլները կամ բորբոքային գործընթացները, բացառելու կամ հաստատելու ուռուցքի առկայությունը։

Իրականացման ցուցումները

Կոլոնոսկոպիան ցուցված է հաստ  աղու արյունահոսության, կղանքում ալ կարմիր մակարդուկների առկայության, 1 շաբաթից ավելի տևող ջրիկ կղանքի, փորկապության և լուծի, ստամոքսի շրջանում հաճախակի ցավերի, որովայնի փքվածության, առանց ակնհայտ պատճառների թուլության և քաշի կորստի ժամանակ։

Եթե գանգատներ չկան, սակայն անամնեզում նշվում է հաստ աղու վիրահատական միջամտություն կամ բժիշկը բորբոքային գործընթաց է կասկածում, ապա խորհուրդ է տրվում կատարել կոլոնոսկոպիա` հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու և զարգացումը կանխելու համար։

Հետազոտությունը խորհուրդ է տրվում կատարել 40 տարեկանում, հոջորդիվ` յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։ Հաշվի է առնվում նաև ժառանգական գործոնը։ Եթե հարազատների մոտ հայտնաբերվել են պոլիպներ, ուռուցքներ և բորբոքական գործընթացներ, ապա հաստ աղու էնդոսկոպիան հարկ է սկսել 35 տարեկանից։

Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել:

Հարկ է կոլոնոսկոպիային նախապատրաստվել ավելի վաղ, քանի որ հաստ աղում հետազոտման պահին կղանքային զանգվածներ պետք է չլինեն։ Չնայած աղիների նախապատրաստման մի քանի սխեմաների առկայությանը, ամեն դեպքում, պետք է հետևել խիստ սննդակարգին  և աղիների մաքրման համար պատրաստուկներ ընդունել։

Ինչպե՞ս է իրականացվում կոլոնոսկոպիան:

Հրահանգավորմանը հետևելը կօգնի նվազեցնել հավանական անհարմարավետությունը.

  • հանել գոտկատեղից ներքև ամբողջ հագուստը,
  • պառկել թախտին ձախ կողքի վրա, ոտքերը մոտեցնել որովայնին՝ ծալելով ծնկան հոդերում,
  • էնդոսկոպի մտցնելուց հետո բժիշկը կարող է խնդրել շրջվել աջ կողքի կամ մեջքի վրա,
  • երբեմն միջոցառման ընթացքում հետազոտության համար փորձանմուշ են վերցնում (բիոփսիա)։ Այն իրականացվում է հատուկ գործիքներով և առավելագույնը տևում է 2 րոպե։  


Ընդհանուր առմամբ, միջոցառումը պահանջում է մոտավորապես 20-30 րոպե, ժամանակը պայմանավորված է պացիենտի մարմնի անատոմիական առանձնահատկություններով, ճիշտ նախապատրաստմամբ, նախկինում իրականացված վիրահատություններով և այլ անհատական գործոններով։

Լինու՞մ են տհաճ զգացողություններ:

Եթե պացիենտը լիովին իրականացրել է հաստ աղու հետազոտության նախապատրաստման բոլոր ցուցումները, ապա միջոցառումը համեմատաբար արագ է տեղի ունենում։ Էնդոսկոպը աղիներ մտցնելու ընթացքում վերջիններս զգուշորեն լցվում են օդով կամ ածխաթթու գազով, որպեսզի պատերը ուղղվեն, և բժշկին հասանելի լինի լորձաթաղանթին առկա լիարժեք պատկերը։ Այդ ժամանակ առաջանում են կղազատման կանչեր, ինչը լիովին օրինաչափ է և առաջանում է ռեֆլեկտորեն։

Երբ էնդոսկոպիան ավարտվում է, ամբողջ ներմուծված օդը արտածծվում է էնդոսկոպի խողովակի միջոցով։ Հնարավոր է ձգման հետևանքով տանելի ցավի առաջացում ։ Երբ գործիքն անցնում է աղեգալարների ծալքերով, պացիենտը մի փոքր լարվածություն է զգում, ինչը կապված է որովայնամզի առատ նյարդավորված ծալքերի ձգման հետ, որոնց շնորհիվ աղիներն ամրանում են որովայնի խոռոչի պատերին։  Այդ պահերին ցավն ուժգնանում է և արագ անցնում է։  

Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի անել միջոցառումից հետո:

  • Լիովին բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, եթե բիոփսիա է կատարվել։ Արգելքին պետք է հետևել առնվազն մեկ օր։
  • Ուտել և խմել կարելի է էնդոսկոպիայի ավարտից առնվազն 30 րոպե հետո։


Ժամանակին ախտորոշումը մեծացնում է իրականացվող բուժման հաջողությունը։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori
Միկրոբային պատերազմ ստամոքսում. Helicobacter Pylori

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...

Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am
Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am

Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:

Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...

Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am
Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am

Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...

Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am

Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը  գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...

Վիրաբուժություն
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am
Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am

Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...

Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...

Ախտորոշում Լաբորատոր հետազոտություններ
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...

Վիրաբուժություն
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com

Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս  (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...

Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...

Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am
Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...

Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...

Ախտորոշում
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am
Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am

Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ:  Լյարդի բջիջները քայքայվում են...

Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:

Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...

Ախտորոշում
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com
Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com

Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...

Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com
Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com

Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...

Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ